ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Թե ոնց էի 12-կիլոյանոց հսկա ձմերուկը տանջվելով հինգերորդ հարկ բարձրացնում

Թե ոնց էի 12-կիլոյանոց հսկա ձմերուկը տանջվելով հինգերորդ հարկ բարձրացնում
13.08.2024 | 18:41

Էն, որ ես ձմերուկը կտրելիս մի քիչ խորն եմ բռնում, կլեպի սպիտակից մի քիչ դուրս ա գալիս կարմիր միջուկի հետ, էդ նրանից չի, որ քծիբ եմ։ Չէ՛, պարզապես կտրելիս հիշում եմ, թե ոնց էի 12-կիլոյանոց հսկա ձմերուկը տանջվելով հինգերորդ հարկ բարձրացնում՝ ծանրամարտիկի կամային հատկանիշներով ու օլիմպիական մուրճ նետողի ելման դիրքով, ոնց էի սառնարանի հնաբնակներին սառնարանի մութ ու հեռավոր անկյունները խցկում՝ իրար գլխի, որ տեղ ազատեմ ձմերուկի համար՝ որպես գերակա շահի, ու ոնց էի անհամբեր սպասում, որ էդ գերակա շահը մի քիչ սառի, որ սիրտս հովացնեմ։

Ու հիշում եմ նաև, որ էդ հսկայի կլեպները, որ միջնադարյան ասպետի զրահից պակաս չեն կշռում, պիտի նորից հինգերորդ հարկից ներքև իջացնեմ ու տանեմ-թափեմ։

Դրա համար էլ՝ ով ֆիզիկայից գոնե մի քիչ բան ա հիշում, կհասկանա՝ ինչքան բարակ լինի կլեպը, էնքան թեթև կլինի ձեռքդ հինգերորդ հարկից իջնելիս։ Ճիշտ ա, կլեպները թեթևացնող էդ սպիտակ մասը քո ներսում կլինի, ու դու՝ կլեպների հետ միասին, էլի նույն քաշին կլինես, բայց քեզ ո՞վ ա ասում ձմերուկն ուտես ու միանգամից վազես կլեպները թափելու։ Մի քիչ սպասի, ֆիզիկայից բացի կենսաբանություն էլ կա։

Իսկ էդ սպիտակ մասերը պուճուր ժամանակ իմ ամենասիրածն էին՝ միշտ հաճելի թթվաշություն կար մեջը։ Ասենք՝ հիմա էլ կա։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 13793

Մեկնաբանություններ